Ընկերությունը հիմնադրվել է 1990թ-ին Երևան քաղաքում, որպես “Էներգոսերվիս” ՍՊԸ և զբաղեցնում է 11500ք/մ ընդհանուր տարածք, որի վրա արտադրական կառույցները կազմում են 3600 ք/մ:

Ընկերությունը, իր երկարատև գործունեության ընթացքում, լայն կապեր է ստեղծել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի մի շարք ընկերությունների հետ: Գործունեության ոլորտը հանդիսանում է բարձր լարման տրանսֆորմատորների, ենթակայանների և փաթույթների արտադրությունը: Երկարատև համագործակցությունը, արտադրանքի բարձր որակը նպաստել է կազմակերպության զարգացման աճին ու մշտապես նոր պայմանագրերի հաստատմանը:

2010թ-ից կազմակերպությունը վերակազմավորվել է` որպես “Ունիտեխսերվիս” ՍՊԸ:

Ներկայումս կազմակերպությունը իր առջև դրել է նոր խնդիրներ` ձեռք բերել նոր շուկաներ, զբաղվել արդյունաբերական նշանակության ապրանքների մեծածախ առևտրով: “Ունիտեխսերվիս” ՍՊԸ-ն զբաղվում է նաև շինարարական ապրանքների արտադրությամբ և մանրա-մեծածախ վաճառքով։